Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Լեհաստանը 120 կիլոմետր արգելապատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանը 120 կիլոմետր արգելապատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ շինարարներն արդեն 120 կիլոմետր արգելապատ են կառուցել Բելառուսի հետ սահմանին: Հունիսի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Լեհաստանի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալ Մաչեյ Վոնսիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք արդեն 120 կիլոմետր արգելապատ ունենք Բելառուսի հետ սահմանին: Ինչպես եւ մենք պլանավորել Էինք, շինարարական աշխատանքները պետք Է ավարտվեն մինչեւ ամսվա վերջը»,- գրել Է նա:

Արգելապատի շինարարությունն սկսվել Է հունվարի 25-ին երեք հազար շինարարների ուժերով, որոնք աշխատում են 3 հերթափոխով: 5,5 մետր բարձրությամբ արգելափակոցի ընդհանուր երկարությունը պետք Է կազմի 187 կիլոմետր:

Ընդամենն այդ կառույցի կանգնեցման համար, որը կոչված Է Լեհաստանը պատշպանելու Բելառուսի կողմից անօրինական միգրանտների ներթափանցումից, կծախսվի 7 միլիոն մետր պողպատե խողովակ:

Արգելապատի վրա քաշվում Է փշալար եւ տեղակայվում են Էլեկտրոնային հսկման միջոցններ. տեսախցիկներ, շարժման տվիչներ եւ ջերմացույցներ: 2021 թվականին լեհ սահմանապահներն արձանագրել են միգրանտների կողմից լեհ-բելառուսական սահմանի անօրինական անցման ավելի քան 41 հազար փորձ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am