Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է

Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական 
գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականին քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, այս տարի ծանրաբեռնվածությունն աճել է 110 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտել միայն 2021-ի հոկտեմբերի 23-ին, նույն օրը մեկնարկել է կոմիտեի գործունեությունը, այսպիսով՝ իր ներկայացվածը վերաբերում է կոմիտեի գործունեության այդ 2 ամիսներին:

2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ապահովելու նպատակով կոմիտեին հատկացվել է 870 մլն դրամ: «Կոռուպցիոն գործերի քննության ապահովում» ծրագրի «Կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացում» միջոցառմամբ կոմիտեին հատկացվել է 341.1 մլն դրամ: «Հաշվետու ժամանակահատվածում հաստիքները համալրվել են մասամբ և մինչև տարեվերջ ժամանակի սղության պատճառով գնման գործընթացները մնացել են անավարտ, ինչով պայմանավորված 2021 թվականին ծախսը կազմել է 175.9 մլն դրամ կամ հատկացված միջոցների 51.6 տոկոսը, տարբերություն 165 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե»,-ասաց Խաչատրյանը:

Ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով քրեական վարույթների թիվը նախատեսվել է 350, սակայն քննվել է 228 քրեական գործ: Կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ սխալ պլանավորում չի կատարվել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի անցումային դրույթներով մյուս քննչական մարմիններում, որտեղ քննվել են կոռուպցիոն բնույթի գործերը, չեն փոխանցվել Հակակոռուպցիոն կոմիտեին և շարունակել են քննել:

«2021-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 280 քրեական գործ: Ընդ որում` այդ գործերից 114-ը կոմիտե է փոխանցվել Հատուկ քննչական ծառայությունից: 2021-ին վարույթում քննված 280 քրեական գործից ավարտվել է 120-ը: Այս տարի արդեն ծանրաբեռնվածությունն աճել է մոտ 110 տոկոսով: Այսօր մենք վարույթում ունենք մոտ 240-250 քրեական գործ»,-ասաց նա՝ հավելելով որ քննիչների ծանրաբեռնվածությունն աննախադեպ է:

Այդ կապակցությամբ կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունը օրենսդրական փոփոխություն է կատարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]