Տնտեսություն

Շուտով կմեկնարկեն Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները. Արմեն Ղուլարյան

1 րոպեի ընթերցում

Շուտով կմեկնարկեն Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները. Արմեն Ղուլարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են մայրաքաղաքի գլխավոր հատտկագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն ՂուլարյանըԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը։

«Կոմիտեն նաև իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անդրադարձ է ունեցել գլխավոր հատակագծի առաջադրանքին։ Առաջադրանքը արդեն հաստատված է և շուտով կմեկնարկի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, հիմնական քաղաքաշինական փաստաթուղթը կկանոնակարգի Երևանում կառուցապատման գործընթացները»,- ասաց Ղուլարյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ Երևանում այսօր արդեն իսկ կան տրանսպորտային և այլ լուրջ խնդիրներ։

«Այսօր այն քաղաքաշինական փաստաթուղթը, որը պետք է կանոնակարգի ոլորտը, առաջին հերթին գլխավոր հատակագիծն է։ Եվ, կարծում եմ, օր առաջ պետք է կարողանանք սկսել մշակումը և ավարտին հասցնել այդ կարևորագույն փաստաթուղթը, որի համաձայն նաև պետք է կառուցապատվի մեր մայրաքաղաքը»,- եզրափակեց Ղուլարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում