Արցախ

Արցախի Վաղուհաս համայնքում մանկապարտեզ է բացվել

1 րոպեի ընթերցում

Արցախի Վաղուհաս համայնքում մանկապարտեզ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մասնակցել է մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ կառուցված շենքը նախատեսված է 60 երեխայի համար և ապահովված է ժամանակակից բոլոր պայմաններով:

Երկրի ղեկավարը խորհրդանշական է համարել Երեխաների պաշտպանության միջազգային օրը նախադպրոցական ուսումնական հաստատության բացմամբ նշանավորելը։ Արայիկ Հարությունյանը տոնի առթիվ շնորհավորել է բոլոր երեխաներին, ընդգծել, որ իշխանությունների կողմից գործադրվում են բոլոր ջանքերն Արցախում նրանց համար կայուն և արժանապատիվ ապագա կառուցելու ուղղությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, շրջանային վարչակազմի պատասխանատուներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում