Սպորտ

«Ռոմա»-ն դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող. Մխիթարյանի երկրորդ եվրագավաթը

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող. Մխիթարյանի երկրորդ եվրագավաթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Ռոմա»-ն և «Ֆեյենորդ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանիայում կայացած եզրափակիչ խաղի առաջին կեսում երկու թիմերից գնդակին առավել շատ տիրում էր «Ֆեյենորդ»-ը, սակայն իր պահն օգտագործեց «Ռոմա»-ն: Դիպուկ հարվածով 32-րդ րոպեին աչքի ընկան Զանիոլոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագՀենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց: Հայ ֆուտբոլիստ երկու շաբաթ առաջ էր վնասվածք ստացել և հիմա վնասվածքը կրկնվեց:

Երկրորդ կեսում «Ֆեյենորդ»-ն տիրում էր նախաձեռնության, իսկ «Ռոմա»-ն միայն երբեմն-երբեմն էր հակագրոհում: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:

«Ռոմա»-ն դարձավ պատմության առաջին թիմն, որը նվաճեց Կոֆեներցիաների լիգայի գավաթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում