1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարչապետը կարևորեց ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և այդ ինստիտուտների ժողովրդավարացումը

Վարչապետը կարևորեց ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և այդ 
ինստիտուտների ժողովրդավարացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը անամպ չէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բախվում ենք երկու խումբ խնդիրների հետ: Առաջին խումբ խնդիրների հետ բախվում են աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները: Այդ խնդիրը հետևյալն է. ժողովրդավարության օգտագործումը ընդդեմ ժողովրդավարության: Դուք գիտեք, որ այսօր աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները այս մարտահրավերի հետ առնչվում են: Դա այն երևույթն է, երբ ժողովրդավարական սկզբունքները օգտագործվում են ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Եվ այս ճանապարհին մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարությունը, թե ինչպես պետք է հաղթահարենք այս մարտահրավերը: Իմ մեծագույն համոզմունքն է, որ այս մարտահրավերը հաղթահարելու լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է, պետական ինստիտուտների ժողովրդավարացումն է բառիս բոլորիս հայտնի իմաստով՝վ պետական ինստիտուտների գործունեությունը պրոֆեսիոնալիզմի, օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը Հայաստանի մեծագույն մարտահրավերներից մեկն է համարում դատական համակարգի խնդիրները:

«Դատական համակարգի բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ մեզ քննադատում են, և մենք համարում ենք, որ այդ քննադատությունը օբյեկտիվ է, արդարացված է, չնայած, երևի թե, մենք էլ ենք մեզ քննադատում, բայց մյուս կողմից էլ մենք երևի ավելի խորը գիտենք խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Երևի, մեզ քննադատող մեր գործընկերների մի մասը, գուցե, նույնքան խորը գիտեն, բայց միևնույնն է՝ դա արդարացում չեն համարում, մյուս մասը այդքան էլ խորը չգիտեն և, միևնույնն է՝ դա էլ արդարացում չեն համարում:  Բայց մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով և պետք է հետևողական լինենք նաև այս առումով»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]