Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 9 սանտիմետրով

Մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 9 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 20 ՄԱՅԻՍԻ։ 2022 թվականի մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա համեմատ Սեւանի մակարդակը նվազ է մնում 25 սանտիմետրով, սակայն մայիս ամսի առաջին 19 օրերի ընթացքում այն բարձրացել է 9 սանտիմետրով։

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա հունվարից մինչեւ մայիսի 20 ընկած ժամանակահատվածում, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 93 միլիոն 850 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի մեծացում։

Խոսրով Խլղաթյան   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]