Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի և 17-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 16-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հնարավոր է կարկուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 14-ի ցերեկը, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

                                                                                      

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]