Հասարակական

Երևանի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով կա ձերբակալված անձ

2 րոպեի ընթերցում

Երևանի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով կա ձերբակալված անձ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ մասնաշենքի դիմաց քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փողոցը փակել են աղբամաններով, որի հետևանքով խոչընդոտվել էերթևեկությունը: Բացի այդ, վերջիններս բարձրաձայն վիճաբանել են, քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ նրանցից մեկը ոտքով հարվածել է փողոցով ընթացող ավտոմեքենային:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ցուցարարներից մեկի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելուև վերջիններիս արարքին գնահատական տալու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում