Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լավ պատրաստված երիտասարդություն ունենք, պետք է այդ ռեսուրսը փոխանցել ԶՈՒ- ին. Քոչարյանը՝ հանրահավաքի մասնակիցների մասին

Լավ պատրաստված երիտասարդություն ունենք, պետք է այդ ռեսուրսը փոխանցել ԶՈՒ-
ին. Քոչարյանը՝ հանրահավաքի մասնակիցների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ընդդիմադիրների հանրահավաքի մասնակից որոշ քաղաքացիների մասին տեղեկատվությունը, որոնց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է փոխանցել Զինված ուժերին, ըստ նրա՝ այդ կարելի է ներգրավել պաշտպանական խնդիրների լուծման հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում են Ոստիկանապետի տեղակալը, Ռազմական ոստիկանության պետը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը և այլք:

Ավելի վաղ Քոչարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, մասնավորապես, նշելով. «Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարություն, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում նրանց ներգրավելու նպատակով»:

Նա նաև խոստացել էր հանձնաժողովում այդ թեմայով աշխատանքային քննարկում անցկացնել: Մայիսի 5-ին արդեն կազմակերպված աշխատանքային քննարկմանը Քոչարյանն ասաց. «Արցախի պաշտպանության խնդիրը, համոզված եմ, Երևանի կենտրոնում չէ, որ պետք է կարգավորում ստանա: Մեր ԶՈՒ-ն ունեն մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման խնդիր, առավել ևս տարիներ շարունակ մեզանում այդ խնդիրը բարձիթողի վիճակում է եղել, և 44-օրյա պատերազմը բացթողումներն այնքան ակնառու դարձրեց, որ մենք ժամանակ չունենք այդ ռեսուրսը չկարգավորված թողնելու համար: Կարծում եմ, այստեղ անելիք ունենք, առավել ևս այս օրերի ընթացքում տեսնում ենք, որ լավ պատրաստված երիտասարդներ ունենք, որոնք իրոք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի հարցի լուծմանը: Եթե նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է այդ ռեսուրսը փոխանցել մեր ԶՈՒ-ին»,-ասաց Քոչարյանը՝ հասարակական կարգի պահպանության առումով այս օրերին ոստիկանության աշխատանքը որակելով փայլուն:

Ապա նա հավելեց. «Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Ես գիտեմ, որ եռամսյա հավաքները սկսվել են, դրանք շարունակական են լինելու, բոլորս պետք է դրան մասնակցենք այն ցանկով և տրամաբանությամբ, որը օրենքի պահանջն է»:

Ըստ Քոչարյանի՝ այդ երիտասարդներին կարելի է ընդգրկել պաշտպանական խնդիրների լուծման հարցում, ԶՈՒ-ի անվտանգային խնդիրներին առնչվելիս՝ դրանով մասնակից լինելով երկրի սահմանների պաշտպանությանը, նպաստելով Արցախի պաշտպանական խնդիրների կատարմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am