Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման հարց օրակարգում չկա. ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման հարց օրակարգում չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ի պատասխան ԶԼՄ֊ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»,- ասված է հայտարարության մեջ։