ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 244 անձ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:
Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար:
Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է իրականացնում՝ փակելով փողոցներ: