Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանի պատասխանը Հաջիևին

Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանի պատասխանը Հաջիևին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։

-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Ո՞րնէ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում:

- Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]