Այս տարի դիմորդները բանավոր քննություններ չեն հանձնելու․ ԳԹԿ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քննություն, այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով ասուլիսի ընթացքումհայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Միասնական քնությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քնություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշեց նա։
Նասիբյանը նշեց, որ կենտրոնացված քննություններից հրաժարվելուց բացի հրաժարվել են նաև բանավոր քննություններից։
«Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություներ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտուրթյուններ առարկաների քննություններից»,- ընդգծեց նա։