Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանը ներկայացրեց առաջիկա անելիքները

Երևանում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանը ներկայացրեց առաջիկա 
անելիքները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 17-ից անժամկետ բողոքի ակցիա անցկացնող, նստացույց սկսած՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի համար անակնկալ է եղել մարդկանց արձագանքը: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ի սկզբանե չէր սպասում, որ մեծ հոսք կլինի:

«Իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հրապարակ: Հայտարարել եմ, որ իրականացնելու եմ անժամկետ բողոքի ակցիա հանուն մեր Արցախի, մեր Հայաստանի անվտանգության: Մարդիկ մոտենում են ու ասում՝ խոստացեք, որ այս անգամ մինչև վերջ գնալու եք: Գալիս են մարդիկ, որոնք երբեք բողոքի ակցիաների չեն մասնակցել, չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին՝ նշելով, որ այն մտահոգության առիթ է դարձել:

Խոսելով առաջիկա անելիքներից՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ընդդիմադիր մյուս գործիչների հետ: Նախատեսվում է պայքարն իրականացնել ապակենտրոն, ցանցային ճանապարհով: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ունեն հստակ գործողությունների պլան: Նա տեղեկացրեց, որ որոշ ժամանակ անց ամենօրյա ռեժիմով քաղաքացիներն ականատես կլինեն այլ բողոքի ակցիաների զարգացմանն ու ընթացքին:

Արդյո՞ք Արթուր Վանեցյանը փորձում է ընդդիմադիր գործողությունների դեմքը լինել: Հարցին ի պատասխան ընդդիմադիր գործիչը նշեց, որ պարզապես իր բողոքի ձայնն է բարձրացնում:  

«Ես չեմ փորձում ստանձնել ընդդիմադիր գործողությունների դեմքը լինելու պարտավորությունը: Որպես ՀՀ քաղաքացի՝ իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում, մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում ստեղծված իրավիճակին: Մեր բոլորի նպատակն է ունենալ ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան պետություն, տարածքային ամբողջականությունը պահպանված պետություն, լավ ապրող քաղաքացի: Մենք ոչնչի առաջ կանգ չենք առնելու փրկելու համար մեր հայրենիքը, ժողովրդին: Սա վերկուսակցական պայքար է, այն շարժում է, որը սկսել է հայ մարդը, հայ քաղաքացին»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք նույնպես խաղաղության կողմնակից են, բայց ոչ այն պայմաններով, որոնք այսօր առաջադրված են:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր ընդդիմության փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը: Վանեցյանը գիշերել է Ազատության հրապարակում: Նա հայտարարել է, որ չի հեռանալու Ազատության հրապարակից՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ իրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]