Հասարակական

Ապրիլի 24-ին մետրոն կաշխատի մինչ ժամը 01:00-ն. ծաղկի առևտրի համար կգործեն արգելքներ

1 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ին մետրոն կաշխատի մինչ ժամը 01:00-ն. ծաղկի առևտրի համար կգործեն արգելքներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,-ասաց նա:

Կամո Արեյանի խոսքով՝տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի բնակչության տեղափոխումը: Մետրոպոլիտենն էլ կաշխատի մինչ ժամը 01:00-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում