Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կարևորում ենք, որ ՌԴ խաղաղապահները ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերեն իրենց պատասխանատվության գոտուց. Փաշինյան

Կարևորում ենք, որ ՌԴ խաղաղապահները ադրբեջանական ստորաբաժանումները դուրս 
բերեն իրենց պատասխանատվության գոտուց. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը և դրան նախորդած իրադարձություններին՝ շեշտելով, որ այդ գործողություններն Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության ամենաթարմ ապացույցն են:

«Նախ՝ Ադրբեջանը պայթեցրեց Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող միակ խողովակը այն ժամանակ, երբ Ղարաբաղում աննախադեպ ցրտեր էին սկսվել: 11 օր տեւեց մինչեւ խողովակաշարը վերականգնվեց, բայց պարզվեց նաեւ, որ նորոգման արդյունքում Ադրբեջանը փական է տեղադրել խողովակի վրա, ու այդ փականը փակվեց այն օրը, երբ Ղարաբաղում աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մինչեւ մեկուկես մետր, իսկ օդի ջերմաստիճանը նվազեց մինչեւ մինուս ութ: Հակահայկական այս ակցիան, ըստ էության, շարունակությունն էր այն բանի, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակիչներին բարձրախոսներով հայերեն եւ ռուսերեն կոչ էր անում լքել իրենց գյուղերը, հակառակ դեպքում սպառնալով նրանց ուժով դուրս մղել այնտեղից: Այս հայտարարությունները զուգորդվում էին գիշերային ժամերին լուսարձակներով այդ գյուղերի բնակիչների տները լուսավորելով եւ բարձրախոսներով մուսուլմանական աղոթքի հրավեր՝ ազան միացնելով: Սա ոչ այլ ինչ է, քան կրոնական ահաբեկչության դրսեւորում եւ մյուս կողմից՝ իսլամի վարկաբեկում:

Բայց Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ եւ զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական եւ առանցքային խնդիրներից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում նաեւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: «Բայց այս պահին կարեւոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար: Սա բացարձակ անհրաժեշտություն է եւ լրջագույն փորձություն Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համար»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am