Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիան արտասահմանից մուսուլմաններին թույլատրել Է ժամանել հաջի

Սաուդյան Արաբիան արտասահմանից մուսուլմաններին թույլատրել Է ժամանել հաջի

 ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի հաջի եւ ումրայի գործերի նախարարությունը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ արտասահմանից ուխտավորներին թույլատրել Է հաջ կատարել այս տարի եւ մեկ միլիոնի հասցնել այն ուխտավորների թույլատրելի թիվը, որոնք կկարողանան այցելել Մեքքայի եւ Մեդինայի սուրբ վայրեր:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սաուդյան նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով նախարարությանը: «Ինչպես թագավորությունից, այնպես Էլ արտասահմանից մինչեւ մեկ միլիոն ուխտավորների՝ այս տարի հաջ կատարելու թույլատվության որոշումն արտացոլում Է հաջի շարունակականությանը նպաստելու Սաուդյան Արաբիայի շահերը, որպեսզի աշխարհի մուսուլմանները կարողանան կատարել հաջի եւ ումրայի արարողությունները՝ այցելելով մարգարեի մզկիթ եւ այլ վայրեր»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Այս տարի հաջի կկարողանան ժամանել թագավորությունում հավանության արժանացած պատվաստանյութերով լիովին պատվաստված 65-ից ցածր տարիքի անձինք:

Նրանք պետք Է ներկայացնեն ՊՇՌ-թեստի բացասական արդյունք, որը կատարվել Է թագավորություն մուտք գործելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Համավարակի առաջին տարում Սաուդյան Արաբիան թույլատրել Էր հաջ կատարել միայն երկրում ապրող մուսուլմաններին՝ նրանց թիվը սահմանափակելով մինչեւ հազար: Անցյալ տարի նույնպես հաջին մասնակցել են միայն թագավորության բնակիչները, թեեւ նրանց թիվը հասել Էր մինչեւ 60 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am