ՀՀ ՊՆ-ն անցկացրել է կին զինծառայողների մասնակցությամբ մարզական միջոցառումներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում և N զորամասի հրաձգարանում մարտի 9-ից ապրիլի 6-ը, կին զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել են սեղանի թենիսի, լողի և հրաձգության առաջնություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, մրցումների հաղթողներին ապրիլի 7-ին պատվոգրեր և առաջնության մեդալներն է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։