Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԿՀ-ն նախատեսում է Հայաստանում ներդնել հակակոռուպցիոն կրթական ծրագրեր

ԿԿՀ-ն նախատեսում է Հայաստանում ներդնել հակակոռուպցիոն կրթական ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման համար կարևորվում է նաև հակակոռուպցիոն ծրագրերի ներդրումը, հանրային իրազեկվածության բարձրացումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Հովակիմյանը նշեց, որ Հանձնաժողովը պլանավորում է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և այն Հայաստանում տեղայնացնելու միջոցով ներդնել հակակոռուպցիոն կրթական և առարկայական ծրագրեր։ 

«Թեև ներկայումս Հայաստանում իրականացվում են հակակոռուպցիոն բովանդակությամբ դասընթացներ, ոչ ֆորմալ տարբեր ծրագրեր, սակայն վերջիններս սակավաթիվ են, հատվածական և ոչ միշտ են ապահովում անհրաժեշտ արդյունավետությունը: Հայաստանյան առկա իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներից, որի արդյունքում նաև չեն օգտվում դրանցից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է իրականացրած քայլերի արդյունավետության նվազմանը»,- նշեց Հովակիմյանը:

Վերջինիս խոսքով՝ այս առումով առաջարկվում է շարունակական քայլեր ձեռնարկել, հանրային ծառայողների, հանրության լայն շրջանակների համար պարբերաբար իրականացնել իրազեկման արշավներ և կազմակերպել հատուկ դասընթացներ` կոռուպցիա երեկույթի դեմ զրո հանդուրժողականություն ձևավորելու և կոռուպցիայի դեմ միասին պայքարելու կամքի ձեւավորման համար։

Հակակոռուպցիոն կրթության իրականացման գործառույթը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ վերջինիս համար սահմանելով կրթական ծրագրերի, ուղեցույցների, պարբերական խորհրդատվական զեկույցների մշակման և հրապարակման պարտականություն:

Հովակիմյանը նշեց, որ ԿԿՀ-ն այժմ ուսումնասիրում է հակակոռուպցիոն ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի կազմման և իրականացման միջազգային փորձը, նրանցում կիրառված նորամուծությունները և որակյալ դասընթացների կազմման համար նրանց կուտակած փորձը։

«Որոշեցինք վերլուծել աշխարհի մակարդակով հաջող օրինակները։ Դրանք, իհարկե, պետք է տեղայնացնել, հարմարացնել մեր ազգային ու մշակութային առանձնահատկություններին ու նոր միայն ուսումնական հաստատություններում դասընթացներ կազմակերպել։ Ուսումնասիրում ենք հնարավոր բոլոր հակակոռուպցիոն կրթական ծրագրերի փորձերը, ընդ որում դրանք փորձեր են այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ավստիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն»,- առանձնացրեց Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն կրթությունը կարող է կոռուպցիայի կանխարգելման միջոց լինել։ Հանրային իրազեկվածության պակասը այս ոլորտում ստիպում է ուշադրություն դարձնել Հայաստանում դրա անհրաժեշտության վրա։  

«Կրթական ծրագրի իրականցումը մեզ կտա կոռուպցիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորում հասարակության մոտ, կնպաստի քաղաքացիների ճիշտ վարքի դրսևորմանը, պահանջատեր մոտեցման ձևավորմանը քաղաքացիների մոտ, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում կոռուպցիայի դեպքերի նվազեցմանը»,- նշեց նա։ 

Հովակիմյանը նշեց, որ ենթադրվում է՝ առաջիկա տարվա կամ տարիների ընթացքում բուհական համակարգում կլինեն հակակոռուպցիոն բովանդակության և բարեվարքության ամրապնդման դասընթացներ։ Ուսուցիչների համար կանցկացվեն վերապատրաստումներ»,- նշեց նա:

Անդրադարձ կատարելով այս ուղղությամբ միջազգային համագործակցությանը` Հովակիմյանը առանձնացրեց համագործակցությունը ՄԱԿ-ի GRACE նախաձեռնության հետ (Global Resource for Anti-Corruption Education and Youth Empowerment):

«Այն  մեզ տալիս է հակակոռուպցիոն և բարեվարքության ամրապնդման թեմատիկայով ուսումնամեթոդական նյութերի փոխանակման, ՄԱԿ-ի՝ այս ոլորտում կուտակած փորձին ծանոթանալու հնարավորություն: Համագործակցության շրջանակներում ունենք նաև ամառային դպրոցի մասնակցելու հրավեր»,- նշեց նա:

Հովակիմյանը առանձնացրեց նաև համագործակցությունը և փոխըմբռնման հուշագրի կնքումը IACA-ի հետ, որի շնորհիվ կլինի համագործակցություն բուհական առարկայական և կրթական ծրագրերի կազմման և հանրային ծառայողների շրջանում վերապատրաստումների կազմակերպման նպատակով 

Կրթական ծրագրեի գործակման հետ կապված չկան հստակ ժամկետներ, բայց լիահույս են, որ առաջիկայում կգործարկեն այն։

Կարինե Տերտերյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am