Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր և օդուժ ուղարկել Ուկրաինա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր և օդուժ ուղարկել Ուկրաինա. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը չի նախատեսում իր զորքերը և օդուժն ուղարկել Ուկրաինա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը։

«Դաշնակիցները համաձայն են, որ մենք չպետք է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկենք Ուկրաինա և չպետք է ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ ուղարկենք Ուկրաինայի օդային տարածք»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ դաշինքը այդ դիրքորոշմանն է, քանի որ «պատասխանատու է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը կանխելու համար»։

Միևնույն ժամանակ, ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների արտգործնախարարները ապրիլի 6-7-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն, թե ինչ այլ աջակցություն կարող են ցուցաբերել Ուկրաինային։

«Իմ խնդիրն է ոչ թե խորհուրդ տալ, այլ իմ և ՆԱՏՕ-ի խնդիրն է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- հավելել է նա՝ հիշեցնելով, որ դաշինքը Կիևին տրամադրում է ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am