Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում նկատած խնդիրներն ու բացերը

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում նկատած խնդիրներն ու 
բացերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների բարելավման, նոր կանոնակարգումներ ներառելու կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդման ներկայացմանն՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Հովակիմյանի հարցին, թե ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել Ընտրական օրենսգրքում պրակտիկ կիրառումից, ընտրություններից հետո:

«Այս ընթացքում կիրառվեցին Ընտրական օրենսգրքի առանձին դրույթներ, դրույթների մի մասը նույնիսկ չէ էլ կիրառվել, բայց ուժի մեջ է մտնել 2022-ի հունվարի 1-ից: Պրակտիկայում կիրառման ընթացքում գույքագրվել են բոլոր խնդիրները, որոնք առաջացել են, բոլոր հարցադրումները, որոնք այս կամ այն իրավանորմերի պարագայում առկա են: Մասնավորապես, օրենսգիրքը սահմանում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկության մասնակցող ընտրողների ցուցակները հրապարակվում են ԿԸՀ-ի կայք-էջում, որևէ այլ կանոնակարգում առկա չէ, թե դրանք որքան  ժամանակ պետք է տեղադրված մնան ԿԸՀ կայքում, հետագայում հարցման պարագայում՝ ո՞ւմ կարող են դրանք տրամադրվել»,-ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ մինչև այսօր էլ լինում են դեպքեր, երբ դիմում են խնդրանքով՝ տրամադրելու, օրինակ, մասնակցության վերաբերյալ 2017-ի անվանական ցուցակները: Մուկուչյանը, նկատի ունենալով, որ այդ ցուցակները պարունակում են որոշակի անհատական տվյալներ, որոշակի կանոնակարգումների արձանագրումն անխուսափելի համարեց:

ԿԸՀ նախագահը մատնանշեց նաև դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման ինստիտուտի հետ կապված խնդիր:

«Մենք օրենսդրորեն ամրագրեցինք, որ նրանք կարող ենք հավատարմագրվել էլեկտրոնային եղանակով: Միայն նախատեսել ենք այդ եղանակը, սակայն, կարծում եմ, ընտրական գործընթացներում, միշտ պետք է ունենալ այլընտրանքային լուծում, երբևէ հնարավոր չէ խույս տալ հնարավոր խնդիրներից»,-ասաց Մուկուչյանը:

Որոշակի նկատառումներ կան նաև նախընտրական քարոզչության հետ կապված կանոնակարգումներում:

 «Նոր կանոնակարգումներով ներառել ենք նաև ինտերնետ տիրույթը, որի պարագայում առկա գործիքակազմով պայմանավորված՝ ամբողջի մոնիթորինգ անելը, առավել ևս՝ պատասխանատվության միջոցներ կիրառելը, հաճախ անհնար է»,-ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ հաճախ Հայաստանի տարածքից դուրս կարող են իրականացվել Ընտրական օրենսդրության պահանջների խախտումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]