Տեղեկատվական շտաբը հայտնում է Արցախում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմի 5 վիրավորի մասին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճշտված տեղեկություններով մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ: