Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղին բացվել է մարտի 24-ի գիշերը

Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երեւան-Սեւան-Դիլիջան 
մայրուղին բացվել է մարտի 24-ի գիշերը

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչեւ մարտի 24-ի ժամը 04:00-ն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որեւէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սեւան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը եւ գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]