Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերի տարբեր 
բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]