Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Բրյուգե»-«Գենկ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Բրյուգե»-«Գենկ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Բրյուգե»-«Գենկ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը շարունակում է հաջող ելույթները «Բրյուգե»-ի կազմում: Բելգիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Բրյուգե»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Գենկ»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և հանդիպման 74-րդ րոպեին խփած գոլով նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին: Ադամյանը «Բրյուգե»-կազմում անցկացրած 8 խաղում խփում է արդեն իր 5-րդ գնդակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am