Արցախ

Մարտի սկզբից առ այսօր Արցախի որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձի ընտանիք ՀՀ չի տեղափոխվել. ԱՀ ԱԱԾ

1 րոպեի ընթերցում

Մարտի սկզբից առ այսօր Արցախի որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձի ընտանիք ՀՀ չի տեղափոխվել. ԱՀ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022-ի մարտ ամսվա սկզբից առ այսօր Արցախի Հանրապետության բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար իր ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ:

«Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում