Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ

Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մշտական կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ և  պատրաստակամ է ամեն պահի աջակցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում մարտի 15-ին մեկնարկած ավագանու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստին քաղաքապետը, անդրադառնալով Ստեփանակերտում գազամատակարարման բացակայությանը, նշեց, որ պատրաստ է ամեն հարցով օգնել և աջակցել։ «Ես ձեզ  վստահեցնում եմ, համայնքը, պետությունը, միշտ կանգնած է եղել Արցախի Հանրապետության թիկունքին։ Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր երկրորդ մայրաքաղաքին։ Կարող ենք արտահերթ նիստ գումարել և համապատասխան ֆինանսական միջոցներ ուղարկել, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին օգնել»,-ասաց նա։

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց։ Ավագանու որոշմանն է դրվել մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման հարցը՝ այդ թվում Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։

Կներկայացվեն Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։

Երևանի 8-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի ապրիլի 19-ին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am