Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն ժամանում, Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն ապատեղեկատվություն է. Արցախի ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։