Արցախում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊԲ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում եղել է հարաբերականորեն կայուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։