Արցախի ԱԺ-ի «Ֆեյսբուք»-ի էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակմանը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակմանը: Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»,- ասված է հաղորդագրության մեջ: