Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 842 դեպք, որից 407 հազար 933-ը`առողջացած, 8568-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3707 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2759 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք, առողջացել է 350 քաղաքացի, արձանագրվել է մահվան 5 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 930 հազար 81-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում