Հասարակական

Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու առողջության, այլ նաև Հայաստանի տնտեսության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոսը և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92 հազար դրամ։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր գործընկերները հաճախ նաև հարցեր են տալիս տնտեսվարողների գործունեության հետ կապված։ Դեմ չեմ, որ ինչ-որ կոնկրետ տնտեսվարման ճյուղի սա վնաս պատճառի և շարունակի վնաս պատճառել, բայց եթե ընդհանուր համատեքստում նայենք, ապա սա միայն օգտակար է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին»,- նշեց Թորոսյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրել, որ ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվողների մուծած հարկերը երբեք չեն գերազանցել և չեն գերազանցելու այդ արտադրատեսակների օգտագործման հետևանքով հասցվող վնասին։

«Եկեք հիշենք շատ հաճախ, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում տարեկան մահանում է 5500 մարդ»,- եզրափակեց Թորոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում