Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայում հումանիտար միջանցքներ բացելու մասին

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայում հումանիտար միջանցքներ բացելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերը մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ուկրաինայում  հայտարարում են լռության ռեժիմ և հումանիտար միջանցքներ են բացում խաղաղ բնակության տարհանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը:

«Հումանիտար միջանցքներ բացելու ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը իրականացնում են չընդհատվող օբյեկտիվ վերահսկողություն տարհանման գործընթացի նկատմամբ, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգնությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հումանիտար միջանցքներ են բացվելու Սումից, Կիևից, Մարիուպոլից և Խարկովից խաղաղ բնակչությանը տարհանելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am