Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 հազար 757 դեպք, որից 404 հազար 157-ը`առողջացած, 8505-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6472 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 3382 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, առողջացել է 486 քաղաքացի, արձանագրվել է մահվան 12 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 906 հազար 66-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում