Քաղաքականություն

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահիընտրության հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին, ով ներկայումս զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Նախագահի թեկնածուի կենսագրությունը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել են թեկնածու չառաջադրել և որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում