Քաղաքականություն

ԱԺ-ն մարտի 1-ի հերթական նիստի ավարտից հետո կանցկացնի լրացուցիչ նիստ

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն մարտի 1-ի հերթական նիստի ավարտից հետո կանցկացնի լրացուցիչ նիստ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը մարտի 1-ին ժամը 18:30-ից մինչև 20:00-ն կանցկացնի լրացուցիչ նիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 1-ի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն առաջարկեց մարտի 1-ին ժամը 18:30-20:00-ն ավելացնել ևս մեկ նիստ: Նա խնդրեց առաջարկը դնել քվեարկության:

Մարտի 1-ի չորրորդ հերթական նիստից հետո մեկ լրացուցիչ նիստ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Խորհրդարանն այժմ քննարկում է Հաշվեքննիչ պալատի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը:

Ժամը 16:30-ից մինչև 18:00-ն ԱԺ-ում հայտարարությունների ժամ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում