Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ուկրաինան կոչ Է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ

Ուկրաինան կոչ Է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ

 ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան կոչ Է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ, երկուշաբթի օրն առավոտյան տեսաուղերձով հայտարարել Է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք Եվրամիությանն ենք դիմում նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության խնդրանքով»,-հայտարարել Է նա:

Զելենսկին վստահություն Է հայտնել, որ նման որոշումն արդարացի Է, եւ որ ուկրաինացիները դրան արժանացել են: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել Է Սահմանադրության մեջ փոփոխություներ կատարելու մասին օրենք, որը վերաբերում Է երկրի՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական ուղեգծին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am