Վլադիմիր Պուտինը առաջարկել է Ուկրաինայի զինվորականներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Ուկրաինայի զինվորականներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինը այս մասին ասել է անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
«Կարծես մեզ ավելի հեշտ կլինի պայմանավորվել նրանց հետ, քան այդ նեոնացիստների և թմրամոլների խմբավորման հետ»,- Պուտինի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն: