Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ընդունվելիք կանոններին հետևելով՝ հանրային ծառայողները զերծ կլինեն կոռուպցիայից․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Ընդունվելիք կանոններին հետևելով՝ հանրային ծառայողները զերծ կլինեն 
կոռուպցիայից․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն ընդունվելիք կանոններին հետևելու դեպքում հանրային ծառայողների աշխատանքը զերծ կլինի կոռուպցիայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին Երևանում կայացած աշխատաժողովին նման կարծիք հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Դրանք վերաբերում են կոռուպցիոն այնպիսի հնարավոր ռիսկերին, ինչպիսին շահերի բախումն է, պաշտոնի հետ այլ ցանկացած վճարովի աշխատանքի, բացառությամբ ստեղծագործական աշխատանքի հետ համատեղելիությունը, ինչպես նաև ազգակցական կապի առկայության պարագայում համատեղ աշխատանքը և այլն»,- նշեց նա:

Վերջինս առանձնացրեց պատգամավորներին, դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, դատախազներին, քննիչներին, որոնք ունեն վարքագծի իրենց կանոնները։ Պետական մարմիններում մնացած բոլոր հանրային ծառայողները պարտավոր են հետևել նոր կանոններին։  Հարությունյանի խոսքով՝ կանոնները կհաստատվեն ապրիլին։ Դրանց չհետևելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ՝ նույնիսկ աշխատանքից հեռացում։

«Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ վարքագիծը արդեն կոնկրետ հանցակազմի տարրեր պարունակի և հանգեցնի նաև կոնկրետ քրեական հետապնդման և դրա արդյունքով նաև քրեական պատասխանատվության», - ընդգծեց Հարությունյանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին վարքագծի կանոնների միասնական ընկալումը, այն ներդնելու մեխանիզմները, որոնք ողջ հանրային ծառայության տիրույթում կձևավորեն համաչափ և նույնական վարքագծի դրսևորում: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց  հանրային ծառայողների վարքագծի կանոնների նախագիծը, որը քննարկվեց շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am