Հասարակական

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանը, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյանները, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանը մարտի 1-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել ենպաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները, նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է:

«Նրանք հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,- հավելեց Գոռ Աբրահամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում