Արցախ

Այսօր բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն. Վիտալի Բալասանյանի ուղերձը

1 րոպեի ընթերցում

Այսօր բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն. Վիտալի Բալասանյանի ուղերձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Վիտալի Բալասանյանի ուղերձը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Ժողովրդի կողմից ավանդաբար սիրված և մեծարվող այս տոնը մեր ժամանակներում ձեռք է բերել նոր իմաստ և նշանակություն։ Այսօր մենք բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն՝ հավատալով այն խաղաղ ապագային, որը կառուցելու համար չենք խնայել ջանք ու եռանդ, հանուն որի՝ իրենց կյանքն են զոհաբերել հազարավոր քաջ հայորդիներ։

Մեր անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմին նույնպես շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Արցախի համապատասխան պետական կառույցների և զորակազմի փոխգործակցության բարձր մակարդակը վստահություն է հաղորդում առաջացող խնդիրներին արագ ու արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ։

Սիրելի՛ արցախցիներ,

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում