Ինովացիա

LEAD4Shirak ծրագրի շրջանակներում ստորագրվեցին գործընկերության հուշագրեր

2 րոպեի ընթերցում

LEAD4Shirak ծրագրի շրջանակներում ստորագրվեցին գործընկերության հուշագրեր

ԳՅՈՒՄՐԻ,22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ LEAD4Shirak ծրագրի Գործընկերության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի Զարգացման» ծրագիրը քառամյա է: Նպատակն է նպաստել գյուղական համայնքների զարգացմանը և աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցմանը:

Ըստ ծրագրի՝ որս տարվա ընթացքում, շուրջ 4,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրվելու։Ծրագրում առանցքային է բնապահպանությունն ու կանանց մասնակցության խթանումը: «Այս տարվա առաջին կիսամյակում արդեն սկսելու ենք մշակված ռազմավարությունների իրականացման գործընթացը և հայտարարվելու են դրամաշնորհներ ՝ ձևավորված տեղական ակտիվ խմբերի տարածքներում և պոտենցյալ բոլոր շահառուները, ովքեր կարող են դիմել ծրագրին, հնարավորություն կունենան իրենց հայտադիմումները ներկայացնելու»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց թիմի ղեկավար Բրիգիտե Մելմաուեր-Լարխերը:

Հուշագիրը համախմբում է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ միասին գործելու հանուն գյուղական զարգացման։ Ծրագիրը ֆինանսավորում են ԵՄ-ն ու Ավստրիական զարգացման համագործակցությունը, իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում