Հասարակական

Խորհուրդը սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային հարցում է իրականացնում

2 րոպեի ընթերցում

Խորհուրդը սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային հարցում է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

«ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:

Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը:

Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում:

Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը:

Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով constitutional@moj.am հասցեին:

Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու»,- ասվում է հայտարարության մեջ, որին կցված է սահմանադրական բարեփոխումների ուղղությունների առաջարկների վերաբերյալ ձևաչափ:

ՁԵՎԱՉԱՓ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

1.

Անուն, ազգանուն/ կազմակերպության անվանում, հեռախոսահամար, երկիր և քաղաք

2.

Մասնագիտություն, զբաղմունք /գործունեության ոլորտ/

3.

Ի՞նչը կցանկանայիք փոխել ՀՀ սահմանադրությունում և ինչու՞

4.

Ի՞նչ եք ակնկալում սահմանադրական բարեփոխումների գործընթացից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում