Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը մեկնել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 21-ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 22-ին:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Օրակարգում է նաև Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում