Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՀ խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ»  ՀԿ  ներկայացուցիչներին

ԱՀ խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների 
խորհուրդ»  ՀԿ  ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության խորհրդարանը փետրվարի 19-ին հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հայ մտավորականների պատվիրակությանն ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոքր դահլիճում հանդիպումը շարունակվել է խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Արթուր Թովմասյանը ներկաներին շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է  պատերազմյան և ետպատերազմյան իրողություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականին:

Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական զարգացումներին, Արցախի կարգավիճակին ու այդ համատեքստում խորհրդարանական  օրակարգին առնչվող հարցեր:

«Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ նախաձեռնողները ներկայացրել են հայ մտավորականներին միավորող կառույցի ստեղծման նպատակը, այն է՝ համախմբել ազգն Արցախի հիմնախնդրի լուծման շուրջ: Նրանք հանդես են եկել հայությանն ուղղված ուղերձով ու ազդարարել են Ազգային միասնության խորհուրդ ստեղծելու, Արցախում համահայկական համաժողով հրավիրելու մասին:

Հանդիպմանը ներկա խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները ողջունել են հայ մտավորականների այցը Արցախ ու համագործակցելու պատրաստակամություն հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am