Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մարզերում մի քանի տասնյակ կրթական հաստատություններ կկառուցվեն ու կբարեկարգվեն. կատարվեց բյուջեի վերաբաշխում

Մարզերում մի քանի տասնյակ կրթական հաստատություններ կկառուցվեն ու 
կբարեկարգվեն. կատարվեց բյուջեի վերաբաշխում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դա ուղղված է կրթական հաստատությունների վերանորոգմանը:

«Մասնավորապես, 4 միջին մասնագիտական հաստատությունների պայմանների բարելավում, 10 մանկապարտեզի մոդուլային շենքերի կառուցում, 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախագծում, 21 մոդուլային դպրոցների կառուցում, ինչպես նաև 10 մոդուլային շենքերի նախագծում, 2 դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, 17 կրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների կառուցում և 5 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում, 1 բուհի շենքի հիմնանորոգում, երկու մարզադպրոցի կառուցում, 1 թանգարանի ջեռուցման համակարգի ապահովում, 4 հուշարձանի վերականգնում»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը մեծ նշանակություն ունի: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ունի մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ  աշխատանքային վիճակի բերելու պարտավորություն:

«Պետք է այս հարցում ուշադիր լինենք, որ ճիշտ գրաֆիկով առաջ գնանք: Որտեղ հնարավոր է դա առաջանցիկ պետք է իրականացնենք: Համոզված եմ կկարողանանք դա անել, մեխանիզմը, որ կօգնի մեզ պատշաճ ժամկետում իրականացնել, սկսել է աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am