Մշակույթ

Ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով

1 րոպեի ընթերցում

Ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:

Ինչպես տեղեկացրեցին «Արմենպրես»-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանատնից, փետրվարի 14-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում պատվոգիր է հանձնել ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Դեսպանը շնորհավորել է Յասուտակա Տարումիին պատվոգրին արժանանալու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում