Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը մեր կառավարության նպատակներից է, և եղել է ՀՀ բոլոր կառավարությունների նպատակներից. Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը մեր կառավարության 
նպատակներից է, և եղել է ՀՀ բոլոր կառավարությունների նպատակներից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելն իրենց կառավարության նպատակներից  է, ինչպես նաև եղել է ՀՀ բոլոր կառավարությունների նպատակներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝  անդրադառնալով ՔՊ-ից Ծովինար Վարդանյանի հարցին:

Վարդանյանը հիշեցրեց խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ-ի հայտարարած հանձնառության մասին, զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին: Նա հետաքրքրվեց խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ վարչապետի տեսակետով:

Ըստ Փաշինյանի՝ մի կողմից փորձ է արվում Հայաստանում և Հայաստանից դուրս տպավորություն ստեղծել, թե Հայաստանին ինչ-որ մեկը փորձում է օրակարգ պարտադրել, մյուս կողմից, թե Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից: «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելն, իհարկե, մեր կառավարության և, ընդ որում, ՀՀ բոլոր կառավարությունների նպատակն է եղել: Բուն Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում: Մենք պատրա՞ստ ենք արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով. այո»,-ասաց Փաշինյանը:

Իսկ հարցին, թե արդյոք պատրաստ է ՀՀ-ն այդ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու, նա կրկին դրական պատասխան տվեց: Իսկ, թե ինչ ֆորմատով պետք է տեղի ունենա բանակցությունը՝ Փաշինյանը նշեց, որ դրա վերաբերյալ ՀՀ կառավարության պատկերացումները մի քանի անգամ ընդգծել են: Վարչապետը վստահեցրեց, որ բոլոր ժամանակներում բանակցությունների նպատակը հենց խաղաղության պայմանագիր կնքելն է եղել:

«Մենք պատրաստ ենք առարկայական կոնկրետ խոսակցության»,-ասաց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am