Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը Առուշ Առուշանյանին աջակցելու նպատակով գնալու են դատարան

«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը Առուշ Առուշանյանին աջակցելու նպատակով 
գնալու են դատարան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է տեղական ինքնակառարման մարմինների նկատմամբ գործողությունները, որոնք խմբակցությունը համարում է ապօրինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝անդադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդության քննությանը։

«Այսօր էլ Վերաքննիչ դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաքաղապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը: Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գնալու են դատարան՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական ու ժողովրդավարական Հայաստանի»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am